Онлайн

Բարսելոնայի օդանավակայանի աշխատակիցներն անժամակետ գործադուլ են հայտարարել

2017-08-14 17:26 , Мир, 221

Բարսելոնայի օդանավակայանի աշխատակիցներն անժամակետ գործադուլ են հայտարարել

Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Էլ-Պրատ օդանավակայանի ուղևորների և ուղեբեռի ստուգման բաժնի աշխատակիցներն այսօրվանից անժամկետ գործադուլ են հայտարարել:

Իսպանիայում իր մեծությամբ երկրորդը համարվող միջազգային օդանավականի աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավում, անձնակազմի անդամների թվի ավելացում:

vesti.ru-ի փոխանցմամբ՝ գործադուլի մասնակիցները, որոնց աշխատավարձերը մեկ ամսվա կտրվածքով կազմում է 900 եվրո, պահանջում են այն ավելացնել 250-ով: Նրանց խոսքով 900 եվրո աշխատավարձով Բարսելոնայում ապրելն ուղղակի անհնար է:

Առաջիկա օրերին Էլ-Պրատ օդանավակայանում պլանավորված է ավելի քան 4 000 թռիչք, ինչը նշանակում է, որ տասնյակ հազարավոր ուղևորներ կբախվեն լուրջ խնդիրների:

Նշենք, որ Էլ-Պրատի ուղևորների և ուղեբեռի ստուգման բաժնի աշխատակիցները հուլիս-օգոստոս ամիսներին արդեն մի քանի անգամ գործադուլ հայտարարել են, ամեն օր 4 անգամ 1 ժամով դադարեցնելով աշխատանքը, ինչի հետևանքով օդանավակայանում հերթեր են գոյացել: Իրենց չվերթներից ուշացել են հարյուրավոր ուղևորներ:

Лента

Рекомендуем посмотреть