Онлайн

Երեք ամսական երեխան արոտավայրում շնչահեղձ է եղել. հարուցվել է քրգործ

2017-08-15 14:43 , Право, 297

Երեք ամսական երեխան արոտավայրում շնչահեղձ է եղել. հարուցվել է քրգործ

2017թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2017թ. հունիս ամսից իր՝ 11.04.2017թ. ծնված նորածին երեխայի հետ գտնվել է Զովասար գյուղի արոտավայրերում՝ անասունները պահելու նպատակով: 2017թ. հուլիսի 7-ի վաղ առավոտյան՝ ժամը 05-ի սահմաններում, երեխային կերակրել է, իսկ ժամը 07-ի սահմաններում նկատել, որ երեխան օրորոցում մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում երեխայի մայրը հայտնել է, որ դեպքի օրը՝ լուսադեմին, մոտենալով օրորոցում գտնվող երեխային, նկատել է, որ նրա գլխի բրդյա գլխարկը շրջվել և ծածկել է երեխայի դեմքը, ինչից էլ եզրակացրել է, որ փոքրիկը խեղդվել է օդի պակասից։

Մատնանշված հանգամանքներն ստուգելու, երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված թիվ 069 եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից: Ըստ Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագետի բացատրության՝ շնչահեղձությունը կարող էր հետևանք լինել նաև երեխայի պարանոցին առկա շորի կտորի օղի սեղմմամբ:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մանկահասակ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть