«Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել - RadioVan.fm

Онлайн

«Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել

2017-08-16 16:17 , Общество, 1087

«Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել

Այս գիշեր մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: Այդ մասին «Московский Комсомолец»-ին հայտնել է օդանավակայանի ղեկավարությունում աղբյուրը:

57-ամյա տղամարդը պետք է դստեր հետ Երևան մեկներ, սակայն մեկնման սրահում նրա ինքնազգացողությունը վատացել է:

Տղամարդուն տեղափոխել են բուժկետ, սակայն փրկել չի հաջողվել: Նա մահացել է սուր սրտային անբավարարությունից:

Աղբյուրը նշում է, որ մինչև օգոստոսի 14-ը ուղևորը բուժվել է հիվանդանոցում թոքերի օնկոլոգիական հիվանդությունից:

Лента

Рекомендуем посмотреть