Ադրբեջանցիներն անհանգստացած են ՀՀ-ում «Իսկանդերի» առկայության փաստով - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիներն անհանգստացած են ՀՀ-ում «Իսկանդերի» առկայության փաստով

2017-05-31 17:30 , Политика, 1697

Ադրբեջանցիներն անհանգստացած են ՀՀ-ում «Իսկանդերի» առկայության փաստով

Մայիսի 26-ից մայիսի 29-ը Թբիլիսում անցկացված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանցի պատվիրակները բարձրաձայնել են Հայաստանում «Իսկանդերի» առկայության հարցը: Այդ մասին այսօր խորհրադարանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ ամփոփելով վեհաժողովի գարնանային նստաշրջանի արդյունքները:

«Ադրբեջանական պատվիրակները բավականին անհանգստացած էին: Դա նկատելի էր հարց տալու ընթացքում: Մենք պարզաբանեցինք, որ այդ համակարգի ձեռքբերումը Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու նպատակ ունի», - նշել է Կորյուն Նահապետյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը նաև խոսել է ՀՀ-ի կողմից ՌԴ-ից անվճար ձեռք բերվող զենքի մասին, որին ի պատասխան՝ Հայաստանի պատվիրակներն ասել են՝ «Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանում միլիարդավոր դոլարներ է ծախսվում հարձակողական զենք ձեռք բերելու համար: Մենք չեն ողջունում սպառազինության մրցավազքը և մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու մեր պաշտպանական կարողություններն ապահովելուն»:

Лента

Рекомендуем посмотреть