Онлайн

Աղավնիներին սեփական թվիթներով կերակրող Թրամփի քանդակը զարդարել է Մանհեթենի պուրակներից մեկը

2017-08-17 13:26 , Мир, 158

Աղավնիներին սեփական թվիթներով կերակրող Թրամփի քանդակը զարդարել է Մանհեթենի պուրակներից մեկը

48-ամյա քանդակագործ Ալեքս Գարդեգան, որը ժամանակին Մանհեթենում տեղադրել էր «միզող մոպսի» քանդակը, նախօրեին նյույորքյան պուրակներից մեկում տեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քանդակը, որում Սպիտակ տան ղեկավարը պատկերված է Twitter-ի սեփական հաղորդագրությունները որպես թխվածքաբլիթ ծամելիս:

«Իրականում սա ուղղված է չէ ոչ Թրամփին աջակցելուն, ոչ՝ նրա դեմ: Ուղղակի ինձ հիացնում է նրա թվիթների ուժը: Դա, գերթե, արվեստ է, ինչը մարդկանց խելքահան է անում», - newsweek.com-ի փոխանցմամբ՝ ասել է Գարդեգան:

Դեռ հայտնի չէ, թե «ծամող Թրամփը» որքան երկար կկանգնի կամ ավելի շուտ նստած կմնա նստարանին: Newsweek-ը հավաստիացնում է, որ այն տեղադրելիս հեղինակը շտապում էր գործն ավարտել մինչ ոստիկանության ժամանումը:

Նշենք, որ քանդակի տեղադրման նախօրեին էլ ԱՄՆ-ում վաճառքի էին հանվել Դոնալդ Թրամփի Twitter-յան գրառումների ծաղրանկարների հավաքածուն:

Միացյալ նահանգների նախագահն, ինչպես հայտնի է, սոցիալական կայքերի ակտիվ օգտագործող է: Նա բազմիցս հայտարարել է, որ դրանք իր մտքերը ամերիկացիներին հասցնելու առավել վստահելի միջոց են:

Лента

Рекомендуем посмотреть