Գյումրիում փակվում է շուրջ 80 տարի գործող դպրոցը - RadioVan.fm

Онлайн

Գյումրիում փակվում է շուրջ 80 տարի գործող դպրոցը

2017-08-17 13:39 , Общество, 1082

Գյումրիում փակվում է շուրջ 80 տարի գործող դպրոցը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին որոշում է կայացրել:

Գյումրի քաղաքի Թումանյան 85 հասցեում գտնվող 308797600 ՀՀ դրամ սկզբնական արժեքով և 3033.56 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 2971500 ՀՀ դրամ սկզբնական արժեքով և 29.19 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 671900 ՀՀ դրամ սկզբնական արժեքով և 6.6 քառ. մետր մակերեսով (10.56 խ.մ.) պարիսպը և 0.294897 հեկտար մակերեսով հողատարածքը հետ վերցվեց «Գյումրու N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ից և անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին` նպատակային նշանակությամբ օգտագործման համար:

Դպրոցը լուծարելու անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորում է «Գյումրու թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում աշակերտների թվի նվազմամբ, ինչպես նաև «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվող ավագ դպրոցի կրթական ծրագրով սովորողներին միավորելու անհրաժեշտությամբ (որակյալ մանակավարժական կադերի ապահովում, նյութատեխնիկական բազայի հարստացնելու պայմանով):

«Դպրոցի աշակերտների թվաքանակը տարեցտարի նվազում է: 2016-2017 ուսումնական տարում դպրոցում սովորել է 141 աշակերտ: «Գյումրու թիվ 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշակերտների բնականոն ուսումնական գործընթացը կազմակերպելու և համապատասխան մասնագիտական որակյալ կադրերով ապահովելու նպատակով դպրոցը լուծարվում է, սովորողները տեղափոխվում են «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ, որը հետագայում աշակերտական համակազմ ձևավորվելու արդյունքում և իր մասնագետների/անհարժեշտության դեպքում նաև դպրոցի մասնագետների/ միջոցով անխափան կիրականացնի տվյալ դպրոցում մասնագիտական ուղղվածություն ունեցող սովորողների բնականոն ուսումնական գործընթաց, ինչպես նաև հիմնադրամում մանկավարժություն սովորող ուսանողներին հնարավորություն կտա տվյալ դպրոցում իրականացնելու պրակտիկաները»-որոշմամբ այսպես է պարզաբանվում դպրոցի ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը:

Գյումրու թիվ 3 ավագ դպրոցը, որը հիմնադրվել է 1937 թվականի սեպտեմբերի 1-ին, ունի 39 աշխատող, որից 21-ը ուսուցիչներ, 4-ը վարչական աշխատողներ, 14-ը ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմ:


Лента

Рекомендуем посмотреть