Բարսելոնայի ահաբեկչությունից հայեր չեն տուժել. ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Բարսելոնայի ահաբեկչությունից հայեր չեն տուժել. ԱԳՆ

2017-08-18 12:50 , Общество, 1029

Բարսելոնայի ահաբեկչությունից հայեր չեն տուժել. ԱԳՆ

Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Հիշեցնենք՝ նախօրեին Բարսելոնայի Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, բեռնատարի վարորդը մեքենան միտումնավոր մխրճել է մարդկանց բազմության մեջ։ Կատարվածի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը՝ իր Amaq լրատվական գործակալության միջոցով հաղորդելով, որ Բարսելոնայի հարձակման հեղինակները իր «զինվորներն» են և «գործողությունը իրականացրել են ի պատասխան կոալիցիայի պետությունները թիրախավորելու կոչերի»:

Лента

Рекомендуем посмотреть