Онлайн

Բարսելոնայում լռության րոպե՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի

2017-08-18 14:24 , Мир, 149

Բարսելոնայում լռության րոպե՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Բարսելոնայի Պլասա դե Կատալունիա կենտրոնական հրապարակում տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 15:00) լռության րոպե է հայտարարվելու` ի հիշատակ օգոստոսի 17-ին կատարված ահաբեկչության զոհերի:

Տեղական «La Vanguardia» թերթի տվյալներով՝ սպասվում է, որ հրապարակ կժամանեն Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը և Բարսելոնայի քաղաքագլուխ Ադա Կոլաոն:

Պիրենեյան թագավորության ամբողջ տարածքում եռօրյա սուգ է հայտարարված:

Հիշեցնենք՝ նախօրեին Բարսելոնայի Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, բեռնատարի վարորդը մեքենան միտումնավոր մխրճել է մարդկանց բազմության մեջ։ Կատարվածի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են։

Տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Лента

Рекомендуем посмотреть