Онлайн

Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում

2017-08-18 18:33 , Право, 240

Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստանում պատժի կրման հարցով ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը:

Ըստ այդմ՝ Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը՝ 2 տարի ութ ամիսը, կկրի Հայաստանում։

Հիշեցնենք՝ դատապարտյալը ՌԴ Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել:

Պատահարի առիթով Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՌԴ օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով՝ դատապարտվելով ազատազրկման՝ 6 տարի 9 ամիս ժամկետով:

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվեց ՀՀ՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:

Лента

Рекомендуем посмотреть