Կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերից մինչև կրեդիտների փոխճանաչում. ՀՊՏՀ-ն և ՃՇՀԱՀ-ն պայմանագիր են ստորագրել - RadioVan.fm

Онлайн

Կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերից մինչև կրեդիտների փոխճանաչում. ՀՊՏՀ-ն և ՃՇՀԱՀ-ն պայմանագիր են ստորագրել

2017-06-01 18:43 , Общество, 2641

Կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերից մինչև կրեդիտների փոխճանաչում. ՀՊՏՀ-ն և ՃՇՀԱՀ-ն պայմանագիր են ստորագրել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ի դեմս ռեկտորներ Կորյուն Աթոյանի և Գագիկ Գալստյանի, այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր:

«Համագործակցությունը բավական լայն է և ընդգրկուն՝ կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերից մինչև կրեդիտների փոխճանաչում»,-պայմանագրի ստորագրումից հետո ընդգծել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկոտոր Կորյուն Աթոյանը՝ բարձրագույն կրթության առջև ներկայում առկա դժվարությունների պարագայում կարևորելով ոչ միայն արտերկրի, այլև Հայաստանի՛ համալսարանների հետ փոխգործակցությունը:

«Կրթությունը գիտության շարժիչ ուժն է և մենք պետք է հնարավորինս նպաստենք այդ կապի զարգացմանը, միջավայրի ստեղծմանը՝ ընդլայնելով համագործակցությունը համալսարանների հետ»,-իր հերթին նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը:

Այդպիսով՝ այսօր ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակում երկու համալսարանները նախատեսում են նպաստել կրթական ծրագրերի նորացմանը, համատեղ իրականացնել կրթական և միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրեր, խթանել հետազոտական և զարգացման երկկողմ և բազմակողմ ծրագրերը, ստեղծել փորձագետների միասնական խումբ ինչպես միջհամալսարանական, այնպես էլ՝ օտարերկրյա համալսարանների հետ աշխատելու նպատակով, ապահովել նյութատեխնիկական բազայի, հրատարակությունների և գրադարանային ֆոնդի համատեղ օգտագործում, համագործակցել պրաֆեսորադասախոսական, վարչական անձնակազմերի և ուսանողների վերապատրաստման համատեղ ծրագրերի շրջանակներում, ընդլայնել աշխատաշուկայի հետ համագործակցությունը և այլն:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են նաև, որ ավելի վաղ՝ սույն թվականի ապրիլի 5-ին, Վալենսիայում ստորագրվել է եռակողմ համաձայնագիր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանների միջև: Նշվում է, որ համաձայնագիրը նպաստելու է ուսանողների և պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի փոխանակմանը, համատեղ հետազոտությունների իրականացմանը։ Համաձայնագիրը կնքվել է «Էրազմուս+» ծրագրի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոինֆորմացիայի մասնագիտական ոլորտների ուսումնական ծրագրերում» (HERITAG) ծրագրի շրջանակներում: Այս համագործակցությունը նախատեսում է Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ «Նախագծերի կառավարում» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի իրականացում:

Лента

Рекомендуем посмотреть