Բնակչությանը վտանգ չի սպառնում. «Նաիրիտ» գործարանի հրդեհը մեկուսացված է. ԱԻՆ - RadioVan.fm

Онлайн

Բնակչությանը վտանգ չի սպառնում. «Նաիրիտ» գործարանի հրդեհը մեկուսացված է. ԱԻՆ

2017-08-28 18:23 , Общество, 1165

Բնակչությանը վտանգ չի սպառնում. «Նաիրիտ» գործարանի հրդեհը մեկուսացված է. ԱԻՆ

Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

Գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց ժամանակ ծխահարվել են երեք հրշեջ-փրկարար. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:

Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Лента

Рекомендуем посмотреть