Շների զբոսանքի համար մայրաքաղաքում առանձնացված վայրեր կլինեն - RadioVan.fm

Онлайн

Շների զբոսանքի համար մայրաքաղաքում առանձնացված վայրեր կլինեն

2017-09-05 14:58 , Общество, 1248

Շների զբոսանքի համար մայրաքաղաքում առանձնացված վայրեր կլինեն

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի զբոսայգիներում և պուրակներում շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները:

Փոխքաղաքապետը նշել է, որ այդ առաջարկները կազմվել են՝ հաշվի առնելով շներին զբոսանքի դուրս բերելու հետ կապված մայրաքաղաքի բնակչության դժգոհությունը: Քաղաքապետի տեղակալը նաև հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է նմանատիպ տարածքների կահավորման հետ կապված միջազգային փորձը և ընդգծել, որ այդ հարցում քաղաքապետարանն ակնկալում է տարբեր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունը և դոնոր կառույցների աջակցությունը:

«Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ այցեր կազմակերպելու և տեղում ստուգելու շների համար առանձնացվող վայրերի հարմարավետությունն ու նպատակահարմարությունը»,-փոխանցում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Лента

Рекомендуем посмотреть