Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկը վերադարձել է Հայաստան - RadioVan.fm

Онлайн

Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկը վերադարձել է Հայաստան

2017-09-05 15:03 , Общество, 1185

Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկը վերադարձել է Հայաստան

Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում հուլիսի 14-ին չարագործի դանակահարումների հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկը վերադարձել է Հայաստան: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի տեղեկացմամբ՝ 46-ամյա կինը բուժումը կշարունակի Հայաստանում։

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին դանակով զինված տղամարդը հարձակվել էր Հուրգադայում լողափին հանգստացողների վրա: Միջադեպի արդյունքում տուժել էր վեց մարդ՝ այդ թվում ՀՀ 2 քաղաքացի, զոհվել 3 մարդ: Հանցագործը վնասազերծվել էր մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։

Կահիրեի հիվանդանոց տեղափոխված վիրավոր հայ զբոսաշրջիկներից մեկը բուժօգնություն էր ստացել և դուրս գրվել հիվանդանոցից: Իսկ մյուս՝ 46-ամյա կինը, տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: Նրա ստացած 18 վիրավորումից 3-ը եղել է թափանցող, ինչից վնասվել են լյարդը, ստոծանին, միջընդերքի անոթները, պլևրալ խոռոչներում առաջացել են արյան կուտակումներ։ Հիվանդը բուժման ողջ ընթացքում գտնվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում։

Лента

Рекомендуем посмотреть