Онлайн

Մերձմոսկվայում զինված դեռահասը հարձակվել է դպրոցի վրա

2017-09-05 15:06 , Мир, 253

Մերձմոսկվայում զինված դեռահասը հարձակվել է դպրոցի վրա

Մերձմոսկվայի Իվանտեևկա շրջանի N1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտն այսօր զինված հարձակում է գործել դպրոցի վրա: Հարձակման հետևանքով կան տուժածներ: Մասնավորապես գլխի շրջանում վիրավորումով վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 39-ամյա մի ուսուցչուհի: Նախնական տվյալով՝ դեռահասը նրան հարվածել է կացնով: Նաև տուժել է երեք աշակերտ, որոնք ցած են նետվել պատուհանից:

Հաղորդվում է, որ դեռահասը դպրոց է եկել տրավմատիկ ատրճանակով, ծխառումբերով և մուրճով: N1 դպրոցի նախկին աշակերտը ինֆորմատիկայի դասասենյակ է ներխուժել՝ բղավելով՝ «Եկել եմ այստեղ սատկելու»:

Նա մի քանի անգամ վերև է կրակել և ծեծի ենթարկել դասղեկին:

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են իրավապահների կողմից դեռահասի ձերբակալման տեսանյութը.

Лента

Рекомендуем посмотреть