Իսպանացի հայտնի գեղանկարիչ, սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադորի Դալիի (1904-1989 թթ.) հայրության ԴՆԹ անալիզի արդյունքը ցույց է տվել, որ նա իսպանուհի պայծառատես Մարիա Պիլար Աբել Մարտինեսը հայրը չէ:
Հիշեցնենք՝ 58-ամյա Պիլար Աբելը պնդում էր, որ Դալին իր հայրն է ու, որ նա իր մոր հետ հանդիպել է 1950-ական թթ., Կադակեսում, որից քիչ հեռու նկարիչը տուն է ունեցել: Պիլարի խոսքով՝ զույգի միջև ընկերություն է ձևավորվել, որը վերածվել է գաղտնի սիրո:
Հինը ԴՆԹ անալիզի անցկացման պահանջով հայցադիմում էր ներկայացրել համաձայն մադրիդյան դատարանը, որն էլ որոշում կայացրեց արտաշիրիմել գեղանկարչի աճյունը: Արտաշիրիմումը տեղի ունեցավ հուլիսի 22-ին: ԴՆԹ անալիզ անցկացնելու համար վերցվել էին նկարչի ատամների, ոսկորների, եղունգների նմուշները:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ գենետիկ փորձաքննությունն անցկացվել էր Իսպանիայի Թունաբանության և դատա-փորձաքննության ազգային ինստիտուտում:
Եթե կինն ապացուցեր, որ Դալիի աղջիկն է, ապա կարող էր հավակնել նրա ազգանվանն ու ժառանգության մի մասին, որը նկարիչը մահվանից առաջ կտակել էր Իսպանիային:
Նշենք, որ հնարավոր հայրության առաջին թեստը Պիլար Աբելին հաջողվել է անցկացնել 2007-ին: Այդ ժամանակ փորձաքննության են ենթարկվել նկարչի մազակտորները և մաշկը: Այդ փորձաքննության արդյունքներով ևս՝ Պիլար Աբելի և Սալվադոր Դալիի միջև ազգակցական կապը չի հաստատվել: