Онлайн

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի ստացման գործընթացը հեշտացվել է

2017-09-08 17:16 , Общество, 560

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի ստացման գործընթացը հեշտացվել է

Այսուհետ ՔԿԱԳ տարածքային մարմնում երեխայի ծնունդի գրանցման հետ մեկտեղ հնարավոր կլինի լրացնել նաև երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստը ստանալու մասին դիմում։

«Քաղաքացին այսուհետ ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար ստիպված չի լինի նպաստը ստանալու դիմում ներկայացնելու համար մի քանի մարմին այցելել, այլ պարզապես դիմում կներկայացնի ՔԿԱԳ տարածքային բաժին»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Այս աշխատանքները շարունական բնույթ են կրում։ Առաջիկայում նաև նոր ծառայություններ ենք նախատեսում ընդգրկել այս ցանկում: Մասնավորապես, խնդիր ունենք ոչ միայն առաջին, երկրորդ երեխայի, այլև երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրել։ Գիտեք, որ երրորդ երեխայի միանվագ նպաստը տրամադրելու համար շատ ավելի տեղեկատվություն է անհրաժեշտ ներկայացնել։ Հիմա խնդիր ունենք, որ նախկին տեղեկատվությունը ՔԿԱԳ մարմիններում դեռևս թվայնացված չէ, հետևաբար դեռևս փաստաթղթային ներկայացումներ են պահանջվում, բայց Արդարադատության նախարարության հետ նախատեսել ենք, որ այս աշխատանքները համատեղ շարունակելու ենք, և 2018 թվականի հունվարից պիտի անցում կատարենք նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրելուն»,-ամփոփելով 2017 թվականի հունիսի 1-ից երկու ՔԿԱԳ տարածքային մարմիններում փորձնական հիմունքներով մեկնարկած երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստը ստանալու մասին դիմումների լրացման ծրագրի առաջին փուլը՝ նշել է Արտեմ Ասատրյանը։

Համաձայն ծրագրի՝ դիմող ինքն է որոշելու, թե ինչ եղանակով և որտեղից է ուզում ստանալ նպաստը։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցութամբ և իրականացվել «Հանրային նորարարություն» մրցույթին ներկայացված գաղափարն իրականացնելու արդյունքում ԵՄ օժանդակությամբ։

Лента

Рекомендуем посмотреть