Онлайн

Երևանում նախատեսվում է անցկացնել «Մորուքի փառատոն»

2017-09-08 17:46 , Общество, 163

Երևանում նախատեսվում է անցկացնել «Մորուքի փառատոն»

«Արենի փառատոն» հիմնադրամն ի թիվս տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվող տարաբնույթ փառատոների՝ նախատեսում է անցկացնել նաև «Մորուքի փառատոն»: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

«Այն անցկացվելու է Երևանում, լինելու են մրցույթներ՝ ամենաերկարը, ամենաանհեթեթը, ամենակարճը: Մորուքի փառատոնը կլինի մեծ հնչեղությամբ, հուսով եմ դրսից ճանաչված մորուքավորներ կգան»,-խոսելով փառատոնի մասին՝ ասել է Նունե Մանուկյանը:

Նրա խոսքով նման փառատոն ստեղծելու գաղափարը ծնվել է հանկարծակի. «Գործընկերներիս հետ Թումոյում խոսում էինք ամենաանհեթեթ փառատոների մասին, անընդհատ մորուքով տղամարդիկ էին անցնում, ասացի, օրինակ, մորուքի փառատոն՝ ինչու ոչ»,-պատմել է նա՝ նշելով, որ կողմ է ցանկացած նախաձեռնության, ինչը կխթանի տուրիզմը:

Лента

Рекомендуем посмотреть