Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Արցախ «ապօրինի» այցելած բլոգեր Լապշինին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Արցախ «ապօրինի» այցելած բլոգեր Լապշինին

2017-09-11 12:52 , Мир, 1258

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Արցախ «ապօրինի» այցելած բլոգեր Լապշինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ստորագրած կարգադրությամբ ներում է շնորհել Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

«Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետով՝ որոշում եմ ընդունում Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Վալերիի Լապշինին ազատել պատժի հետագա կրումից», - ասվում է կարգադրության մեջ:

Նշվում է նաև, որ կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հիշեցնենք, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 40-ամյա բլոգերին, ով հայտնի է զբոսաշրջային այցերով և դրանց մասին իր գրառումներով, ադրբեջանական իշխանությունների պահանջով ձերբակալեցին 2016թ. դեկտեմբերի 15-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ մեղադրվելով Ադրբեջանի պետական սահմանը ապօրինաբար հատելու մեջ:

Лента

Рекомендуем посмотреть