Онлайн

Արշակունյաց-Բագրատունյաց խաչմերուկում լուսացույցների եռագույնը կփոխարինվի միայն դեղին թարթողով

2017-09-14 14:35 , Общество, 285

Արշակունյաց-Բագրատունյաց խաչմերուկում լուսացույցների եռագույնը կփոխարինվի միայն դեղին թարթողով

Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ից նշված խաչմերուկի մուտքի և ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:

Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում և հորդորում է լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:

Միաժամանակ հիշեցվում է, որ 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Лента

Рекомендуем посмотреть