Թուֆենկյանի դիմաց կրակոցներից սպանվածը և վիրավորվածը Լոռու մարզից են. մանրամասներ Կենտրոնի կրակոցներից - RadioVan.fm

Онлайн

Թուֆենկյանի դիմաց կրակոցներից սպանվածը և վիրավորվածը Լոռու մարզից են. մանրամասներ Կենտրոնի կրակոցներից  

2017-09-14 16:11 , Общество, 2478

Թուֆենկյանի դիմաց կրակոցներից սպանվածը և վիրավորվածը Լոռու մարզից են. մանրամասներ Կենտրոնի կրակոցներից

Այսօր կեսօրին՝ 13:30-ի սահմաններում, Վերնիսաժի հարակից տարածքում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մուտքի մոտ հնչած կրակոցից սպանվածը Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանն է: Եվս մեկ անձ, որը ևս Լոռու մարզից է (ծնված 1978 թ.), վիրավորում է ստացել: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը.

Ականատեսներից մեկին՝ պատանուն, որը հեծանիվով անցնելիս է եղել կրակոցների պահին՝ իրավապահները հարցաքննում են, իսկ Վերնիսաժի աշխատակիցները լուռ են, նրանք պնդում են, որ ոչինչ չեն տեսել.

Իրավապահները դեպքից այլ մանրամասներ դեռ չեն հաղորդում:

Վերնիսաժ- Թուֆենկյան տարածքն այս պահին ժապավեններով սահմանազատված է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաև Մակարով տեսակի ատրճանակ:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` սպանությունը, հնարավոր է, պատվիրված է եղել, քանի որ հանցագործները դեպքի վայրում են թողել հանցագործության գործիք ինքնաձիգն ու ատրճանակը:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի` դիտավորյալ սպանություն և 235 հոդվածի 1-ին մասի՝ զենքի ապօրինի իրացնելու, փոխադրելու հատկանիշներով։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Лента

Рекомендуем посмотреть