Онлайн

«Հովհաննես Այվազովսկի. Արարում». ցուցահանդեսը բացված է և արվեստասերներին կհյուրընկալի մինչև հունվարի 15-ը

2017-09-15 19:18 , Культура, Шоу бизнес, 659

«Հովհաննես Այվազովսկի. Արարում». ցուցահանդեսը բացված է և արվեստասերներին կհյուրընկալի մինչև հունվարի 15-ը

«Նոյն իջնում է Արարատից» և աշխարհի արարումն ազդարարվում է խելահեղ «Քաոս»-ով. երեկ՝ սեպտեմբերի 14-ի երեկոյան, Հայաստանի Ազգային պատկերասրահում հանդիսավոր արարողությամբ, բարձրաստիճան այրերի ու հրավիրյալների ներկայությամբ տրվել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսի բացման մեկնարկը:

Շուրջ 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր. ցուցահանդեսում ներկայացված կտավներում Այվազովսկին իր արվեստի սիրահարներին բացահայտվում է նորովի՝ երբևէ չցուցադրված գրաֆիկական գործերով, բնանկարներով և ճեպանկարներով:

Հայաստանի Ազգային պատկերասրահում շուրջ 850 քառակուսի մետր տարածքում ներկայացված են ինչպես պատկերասրահի մշտական ցուցադրությունում առկա ծովանկարչի գործերը, այնպես էլ՝ Մայր Աթոռի տրամադրած երկու կտավները, աշխատանքներ՝ բերված ռուսական թանգարաններից և աշխարհի արարումը խորհրդանշող հռչակավոր «Քաոսը», որը մեծ դժվարություններով, այդուհանդերձ, հնարավոր եղավ Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուից բերել Հայաստան:

Կտավն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում: Այն Այվազովսկու նվերն է Հռոմի պապին՝ 1841 թվականին, որն էլ Հռոմի պապը նվիրել է Մխիթարյան միաբանությանը՝ 1901 թվականին:

7c9c7acc5e-20170914200228

«Նկարը պատմական է բոլոր առումներով՝ սկսած բովանդակությունից, դրա շուրջ ծավալված պատմությունից, շրջանակից, որը պահպանված է հենց Այվազովսկու ժամանակներից, չի փոխվել մինչ օրս»,-օրեր առաջ ցուցահանդեսի բացման առիթով լրագրողների հետ հանդիպմանը նշել էր Հայաստանի Ազգային պատկերասրահի թանգարանային կառավարման գծով փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանը:

Ցուցահանդեսը բաց է լիենլու արվեստասերների առաջ մինչև 2018 թ. հունվարի 15-ը։

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված՝ ցուցահանդեսին զուգահեռ այսօր և վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում անցկացվելու է «Ծովանկարչության սահմանները» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցելու են թե՛ Հայաստանի, եւ թե՛ արտերկրի ճանաչված արվեստաբաններ, արվեստագետներ, թանգարանային գործի վարպետներ:

Հայաստան ժամանածպատվավոր հյուրերին կնվիրվի Այվազովսկու հոբելյանի առիթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արծաթե հուշադրամներ, ոմանց նաև՝ Այվազովսկու անվան շքանշան։

Հավելենք նաև, որ աշխարհահռչակ ծովանկարիչի ծննդյան 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի շարքում:

Лента

Рекомендуем посмотреть