Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը - RadioVan.fm

Онлайн

Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը  

2017-09-18 14:09 , Общество, 1364

Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը

Այսօր առավոտյան մայրաքաղաք Երևանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը, որ կրում է «Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանատվություն» խորագիրը։

Այս առիթով Հայաստանում են 1800-ից ավելի սփյուռքահայեր աշխարհի 71 երկրից՝այդ թվում՝ Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ով լրագրողների հետ զրույցում միայն ասել է, որ ուրախ է, որ Հայաստանում է և հանդես է գալու մամլո ասուլիսով:

Համաժողովի օրակարգում ներառված են հայրենիքի անվտանգության և պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման և հայապահպանության խնդիրները:

Ինչպիսի ընթացք կստանա այս համաժողովն ու ինչպիսի արդյունքներ կգրանցվեն՝ պարզ կդառնա համաժողովի աշխատանքների ավարտից հետո, սակայն այն, որ համաժողովը շարունակում է մնալ հայությանը հուզող խնդիրների ու ծրագրերի քննարկման համահայկական ամենամեծ հարթակը՝ փաստում են մասնակիցները:

«Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանատվություն» խորագրով համաժողովը աշխատանքները կավարտի սեպտեմբերի 20-ին:

Лента

Рекомендуем посмотреть