«Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ. վա՜յ մեզ, երբ միայն այսպես մոտենանք». Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ. վա՜յ մեզ, երբ միայն այսպես մոտենանք». Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա

2017-09-18 15:01 , Общество, 1518

«Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ. վա՜յ մեզ, երբ միայն այսպես մոտենանք». Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա

Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից՝ այն դարձնելով ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը: Այդ մասին այսօր Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում իր ելույթի խոսքում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը:

«Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, և սա առաջին հերթին պահանջում է մեր հայրենի ժողովրդի ամուր կապվածությունը իր հողին: Հետևաբար, անհրաժեշտ է ու անհետաձգելի՝ արտագաղթը նզազեցնելու և Հայաստանի բնակչության թվային աճը ապահովելու ձգտող կոնկրետ միջոցների կիրառումը»,- ընդգծել է Կաթողիկոսը:

Արամ Ա. Կաթողիկոսն իր ելույթում շեշտել է` Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ. «Վա՜յ մեզ, երբ միայն այսպես մոտենանք Հայաստանին»,-ասել է նա՝ նկատելով, որ Սփյուռքի դերը Հայաստանի նկատմամբ սոսկ բիզնես անել չէ։ Անհրաժեշտ է նաև լրջորեն մտածել Սփյուռքի փորձագետներին ու մասնագետներին Հայաստանի կառավարման կառույցներում գործնապես մասնակից դարձնելու միջոցների մասին:

«Այս մոտեցումով միայն Հայաստան-Սփյուռք գործակցությունն իր լիարժեք իմաստը կստանա»,- ընդգծել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

Лента

Рекомендуем посмотреть