Онлайн

Ջերմաստիճանը կբարձրանա

2017-09-18 18:00 , Общество, 247

Ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այդ մասին նախազգուշացնում են ԱԻՆ-ից՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը +34-ից +35, գիշերային ժամերին՝ +19-ից +20 աստիճան:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն, ի դեպ, ֆեյսբուքյան իր էջում թեմայի շուրջ գրառում է կատարել՝ նկատելով. «Հայաստանում աշունն ու գարունը կորել են, մնացել է միայն ձմեռ և ամառ»:

Лента

Рекомендуем посмотреть