Онлайн

Բլոգեր Լապշինը Բաքվի բանտում բռնության ենթարկվելու վերաբերյալ ապացույցներ է հավաքում

2017-09-19 17:54 , Мир, 242

Բլոգեր Լապշինը Բաքվի բանտում բռնության ենթարկվելու վերաբերյալ ապացույցներ է հավաքում

Արցախ «ապօրինի» այցելության համար 7 ամիս Բաքվի բանտում անցկացրած և օրեր առաջ համաներմամբ ազատ արձակված Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում կատարած հերթական գրառմամբ տեղեկացնում է, որ եղել է Իսրայելի Ռամբա հոսպիտալում և փաստաթղթեր է հավաքում ադրբեջանական բանտում իր հանդեպ կիրառված բռնությունների մասին: Նրա փոխանցմամբ՝ բժիշկները նշում են, որ վնասվածքներն ավելի շատ ֆիզիկական բռնության հետևանք են, քան ինքնասպանության փորձի։

Բլոգերը, նշենք, հերքում է Բաքվի պաշտոնական աղբյուրների տարածած տեղեկատվությունը, թե բանտից ազատ արձակվելու նախօրեին փորձել է ինքնասպան լինել: «Կտրականապես հերքում եմ ադրբեջանական պաշտոնական կեղծ լուրերը, թե իբր 10.09.17–ին բանտում ես ինքնասպանության փորձ եմ արել»,-գրել է բլոգերը, ում խոսքով՝ 2017 թվականի սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ինչ-որ անձինք են ներխուժել իր բանտախուց, հարձակվել ու հարվածներ են հասցրել իրեն, որից հետո նա կորցրել է գիտակցությունը։

Բլոգերն Լապշինը նաև Խայֆա քաղաքի խոշորագույն հիվանդանոցի հովանավորների ցանկն արտացոլող պատի լուսանկարն է հրապարակել՝ նշելով, որ Գերմանիան մինչ օրս վճարում է իր հանցագործությունների համար: Բլոգերի համոզմամբ՝ դա կարող են նկատի ունենալ նացիզմից տուժած ազգերը, հատկապես` հայերը.

Հիշեցնենք՝ առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով երեք տարվա ազատազրկման դատապարտված Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով սեպտեմբերի 11-ին ներում է շնորհվել: Բլոգերն այժմ Իսրայելում է:

Рекомендуем посмотреть