Онлайн

Ադրբեջանը Արցախի համար միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է. Ս. Սարգսյան

2017-09-20 14:00 , Политика, 250

Ադրբեջանը Արցախի համար միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է. Ս. Սարգսյան

«Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը»,-այս մասին երեկ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:

Նախագահն ընդգծել է, որ այդ ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: «Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է Հայաստան-սփյուռք համաժողովը»,-ասել է նա:

«Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները»,-հավելել է նախագահը՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Лента

Рекомендуем посмотреть