Թուրք հովիվը հատել է հայ-թուրքական պետական սահմանը - RadioVan.fm

Онлайн

Թուրք հովիվը հատել է հայ-թուրքական պետական սահմանը

2017-09-20 15:29 , Общество, 1072

Թուրք հովիվը հատել է հայ-թուրքական պետական սահմանը

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի շրջանում, ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած անհայտ անձ է ձերբակալվել:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խախտումների հայտնաբերման նոր համակարգի շնորհիվ, հաջողվել է իրավախախտին, ով 1972 թ. ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, ձերբակալել րոպեների ընթացքում:

Ձերբակալվածը պատմել է, որ հովիվ է, աշխատում է Իգդիրի նահանգի Արալըքի գավառի Գյոդաքլը բնակավայրում, և պետական սահմանը հատել է հոտից հետ մնացած խոշոր եղջերավոր անասուններին որոնելու համար։

Վարկածը ստուգվում է իրավապահների կողմից:

Лента

Рекомендуем посмотреть