Մալաթիայի շուկայում միսը կվաճառվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում - RadioVan.fm

Онлайн

Մալաթիայի շուկայում միսը կվաճառվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում

2017-09-20 17:19 , Общество, 1787

Մալաթիայի շուկայում միսը կվաճառվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում

Մայրաքաղաքի Մալաթիայի մսի շուկայում սպառողներն այսուհետ միս ձեռք կբերեն մաքուր և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող տաղավարից. «Նյու մարկետ» ընկերությանը պատկանող մսի տաղավարը կապիտալ նորոգում է անցել և համապատասխանեցվել իրացմանը ներկայացվող բոլոր պահանջներին: Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Մալաթիայի շուկան վերանորոգումից առաջ.

Մալաթիայի շուկան վերանորոգումից հետո.

Տաղավարում մսի վաճառք է իրականացնում 21 տնտեսվարող: «Նյու մարկետ» ՍՊԸ պատասխանատու Անդրանիկ Բրդոտյանի փոխանցմամբ՝ մեկ տաղավարն արդեն պատրաստ է, կառուցվում է երկրորդը, որի շնորհիվ արդեն 60 տնտեսվարող հնարավորություն կունենա վաճառք իրականացնել այդտեղ: Նախատեսվում է նաև տարածքում ունենալ մսի ընդունման կետ, ինչպես նաև բարելավել լաբորատոր փորձաքննությունների հնարավորությունները:

ՍԱՊԾ-ից միաժամանակ նշում են՝ վերահսկում են, որ հիգիենիկ պայմաններում մորթված միսն իրացման ցանցեր հասնի մասնագիտացված մեքենաներով. «Սեպտեմբերի մեկից արդեն մեկնարկել է միս տեղափոխող փոխադրամիջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու գործընթացը, որի շրջանակներում արդեն նոյեմբերի 1-ից տնտեսվարողները միսն իրացման ցանց պետք է հասցնեն համապատասխան ջերմային ու հիգիենիկ պայմաններ ունեցող մեքենաներով: Այս բոլոր միջոցառումները կնպաստեն, որպեսզի սպառողին հասնի առավել որակյալ և անվտանգ միս»,-ընդգծում են ծառայությունից:

Лента

Рекомендуем посмотреть