Հայաստանը տոնում է Անկախության 26-ամյակը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը տոնում է Անկախության 26-ամյակը

2017-09-21 14:55 , Общество, 1715

Հայաստանը տոնում է Անկախության 26-ամյակը

26 տարի առաջ այս օրը դրվեց անկախ պետականության սկիզբը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության՝ անկախ, ինքնիշխան Հանրապետության. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի բնակչությունը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ, «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին քվերակեց «Այո»:

Սեպտեմբերի 23-ին երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Հայաստանի անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանն ու Ռուսաստանը 2 կարևոր իրադարձություն են նշելու՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն ու Փոխադարձ օգնության, բարեկամության ու համագործակցության մասին համաձայնագրի 20-ամյակը։

ՌԴ նախագահը նաև բարձր է գնահատել Հայաստանի հետ գրանցված հաջողությունները՝ ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵՏՄ շրջանակներում։ Նա նաև վստահություն է հայտնել, որ հետագայում կամրապնդվեն եղբայրական ժողովուրդների հարաբերությունները՝ հանուն տարածաշրջանի կայունության։

Лента

Рекомендуем посмотреть