Մհերը, Արամեն, Սիրուշոն և այլք՝ վաստակավոր արտիստի կոչում են ստացել - RadioVan.fm

Онлайн

Մհերը, Արամեն, Սիրուշոն և այլք՝ վաստակավոր արտիստի կոչում են ստացել

2017-09-21 17:44 , Культура, Шоу бизнес, 4287

Մհերը, Արամեն, Սիրուշոն և այլք՝ վաստակավոր արտիստի կոչում են ստացել

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի խումբ անձանց շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Կոչմանն արժանացել են դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Սամսոն Ստեփանյանը, Արմեն Մարգարյանը, Վրույր Հարությունյանը, Սամվել Խաչատրյանը, Մայրանուշ Գրիգորյանը, Աննա Կարապետյանը, Արտուշ Ալեքսանյանը, երգիչներ Մհերը, Արամեն, երգչուհի Սիրուշոն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը, մենակատար Սևակ Ավետիսյանը, մենապարուհի Մերի Հովհաննիսյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել երգիչ Արտո Թունջբոյաջյանին, Ժողովրդական արտիստի կոչում՝ դուդուկահար, «Շողակն» ավանդական համույթի մենակատար Գևորգ Դաբաղյանին, պարուսույց, բալետմայստեր Արտյուշա Կարապետյանին:

a076173fc3-25736b

Лента

Рекомендуем посмотреть