«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնները կմիաձուլվեն. կտնտեսվի 300 մլն դրամ - RadioVan.fm

Онлайн

«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնները կմիաձուլվեն. կտնտեսվի 300 մլն դրամ

2017-09-22 18:17 , Экономика, финансы, 3251

«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնները կմիաձուլվեն. կտնտեսվի 300 մլն դրամ

Միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները: Արդյունքում ստեղծվելու է մեկ կենտրոն՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Այդ մասին որոշումն այսօր հաստատվել է կառավարության հերթական նիստում:

«Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն դրամ, որից 100 մլն դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը»,- նշել ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Մնացած 200 մլն դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ 100 մլն դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես՝ հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը:

Лента

Рекомендуем посмотреть