Երթևեկության փոփոխություն՝ Տ.Մեծ-Խորենացի-Քոչար խաչմերուկում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության փոփոխություն՝ Տ.Մեծ-Խորենացի-Քոչար խաչմերուկում

2017-09-25 12:07 , Общество, 1381

Երթևեկության փոփոխություն՝ Տ.Մեծ-Խորենացի-Քոչար խաչմերուկում

Այսօրվանից՝ սեպտեմբերի 25-ից, Երևան քաղաքի Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից:

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով արվող փոփոխության արդյունքում նշված խաչմերուկի Խորենացու փողոցի աջ հատվածից կապամոնտաժվի լուսացույցը և Ագաթանգեղոսի փողոցի կողմից Խորենացու փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցներն այսուհետ Տ.Մեծի պողոտա մուտք կգործեն անընդհատ՝ զիջելով Տ.Մեծի պողոտայով երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկի տրանսպորտային բոլոր լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

Лента

Рекомендуем посмотреть