Ահազանգ. Շիրակի պետհամալսարանի ռեկտորը ոչնչացրել է ԲՈՒՀ-ի գրադարանը - RadioVan.fm

Онлайн

Ահազանգ. Շիրակի պետհամալսարանի ռեկտորը ոչնչացրել է ԲՈՒՀ-ի գրադարանը

2017-09-26 15:43 , Общество, 1071

Ահազանգ. Շիրակի պետհամալսարանի ռեկտորը ոչնչացրել է ԲՈՒՀ-ի գրադարանը

Շիրակի Պետական Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը ԲՈՒՀ-ի գրադարանից դուրս է բերել և մակուլատուրա է հանձնել 15 տոննա գիրք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է համալսարանի շենքի հարևանությամբ բազմաթիվ գրքեր թափված.

Image may contain: people sitting, shoes and outdoor

Image may contain: outdoor

Image may contain: one or more people, sky and outdoor

Դասախոսը վստահեցնում է, որ գրադարանի ոչնչացման մեղավորը ԲՈՒՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանն է:

« Պարզվում է, ըստ Մինասյանի, գրքերը հին էին և ենթակա են մակուլատուրայի հանձնամանը...

Ինչ "միամիտ" ազգ ենք...Մատենադարան ենք պահում...Սահակ Մինասյանին տնօրեն տվեք երկու օրվա կոչնչացնի...»,-գրում է դասախոսը՝ ռեկտորի արարքը որակելով «հանցագործություն»:

Գագիկ Համբարյանի տարածած տեղեկատվությամբ՝ մակուլատուրա հանձնված 15 տոննա գրքից բացի՝ մնացյալը բաժանվել է ում պատահի:

Նշենք, որ նախօրեին ԲՈՒՀ-ի երկու դասախոսները՝ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը, ՀՀ նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակով տեղեկացրել են համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի ոչ մասնագիտական գործունեության մասին:

Այսօր դասադուլով դասախոսներին են միացել 100-ից ավելի ուսանողներ:

Лента

Рекомендуем посмотреть