Կոչ է արվում երեխաների նկատմամբ բռնությունը փոխարինել սիրով - RadioVan.fm

Онлайн

Կոչ է արվում երեխաների նկատմամբ բռնությունը փոխարինել սիրով

2017-09-26 19:19 , Общество, 3083

Կոչ է արվում երեխաների նկատմամբ բռնությունը փոխարինել սիրով

րևանում այսօր տրվել է «Բռնությունը փոխարինենք սիրով»՝ երեխաների հանդեպ բռնության դեմ ուղղված հնգամյա արշավի մեկնարկը: Արշավը նախաձեռնող խումբը, որի անդամներն են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող խոշոր կազմակերպությունները և կառույցները, մեր երկրում երեխաների դեմ բռնության վիճակագրական տվյալները մտահոգիչ է համարում:

Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2015-16 թթ. հետազոտության համաձայն՝ մեր հանրապետությունում 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտության նախորդ 30 օրերի ընթացքում ենթարկվել են հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Երեխաների 65 տոկոսը ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը` ֆիզիկական պատժի որևէ տեսակի: «Բռնությունը փոխարինենք սիրով» արշավի նախաձեռնողներն, ահա, որոնց թվում ենՎորլդ Վիժն Հայաստանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նպատակ ունեն նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության կանխարգելմանը, վերացմանը և բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգմանը:

Ընդգծվում է, որ 2015 թվականին ՄԱԿ—ումորոշում է կայացվել ստեղծել «Վե΄րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությունը, որի շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքում նախատեսվում է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում վերացնել երեխաների հանդեպ բռնության բոլոր ձևերը:

Лента

Рекомендуем посмотреть