Այսօր՝ մայիսի 22-ին, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Ազնավուրի երգերը:
«Այսօր 07:00-23:00-ն Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում միացված են լինելու Ազնավուրի երգերը»,-նշել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: