22 տարի դոմիկում ապրող Պետրոսյանների ընտանիքին բնակարան է տրվել - RadioVan.fm

Онлайн

22 տարի դոմիկում ապրող Պետրոսյանների ընտանիքին բնակարան է տրվել  

2017-09-27 16:57 , Общество, 1150

22 տարի դոմիկում ապրող Պետրոսյանների ընտանիքին բնակարան է տրվել

Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արցախ. «Հայաստան» համահայկական հիմնադրամն ի թիվս Հայաստանն ավելի լավը և բարեկեցիկ դարձնելուն միտված մի շարք ծրագրերի՝ շարունակում է նաև «դոմիկներում» ապրող ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագիրը:

Այս անգամ սեփական տանիքն ունենալու երջանկությունը բաժին է հասել 22 տարի դոմիկ-տնակում ապրած գյումրեցի Պետրոսյանների վեցհոգանոց ընտանիքին: Հիմնադրամից փոխանցում են, որ ընտանիքի հայրը՝ Սամվել Պետրոսյանը, զբաղվում է մրգի և բանջարեղենի սեզոնային առևտրով։ Ընտանիքի մայրը՝ Մարիամը, չի աշխատում։ Ավագ որդին՝ Նարեկը, նոր է վերադարձել Արցախի Եղնիկներում ծառայությունից։ Դուստրը՝ Լիանան, ամուսնալուծությունից հետո վերադարձել է հայրական տուն՝ մեկամյա դստեր՝ Ֆլորայի հետ։ Ընտանիքի վեցերորդ անդամը դպրոցական Կարենն է։

Թե ի՞նչ սկզբունքով է կատարվում ընտանիքների ընտրությունը և արդյոք քաղաքապետարանների կամ ծանոթ-բարեկամների միջնորդությունը դեր խաղու՞մ է այդ գործում՝ այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի մասնագետ Էվելինա Սարդարյանի հետ: Մանրամասները՝ աուդիոնյութում.

Նշենք նաև, որ Պետրոսյանների ընտանիքին շնորհված բնակարանը գտնվում է Մուշ 2/2 թաղամասում: Բնակարանի բանալիները ընտանիքին է հանձնել Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը, որի ղեկավարած կառույցի ֆինանսավորման շնորհիվ էլ ձեռնարկն իրականություն է դարձել:

Պետրոսյանների ընտանիքը 31-րդն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։

Лента

Рекомендуем посмотреть