Մարզերում ՄԻԱՎ-ի վերաբերյալ կհետազոտվեն աշխատանքային միգրանտները և նրանց զուգընկերները - RadioVan.fm

Онлайн

Մարզերում ՄԻԱՎ-ի վերաբերյալ կհետազոտվեն աշխատանքային միգրանտները և նրանց զուգընկերները

2019-05-23 18:25 , Медицина, здоровье, 1504

Մարզերում ՄԻԱՎ-ի վերաբերյալ կհետազոտվեն աշխատանքային միգրանտները և նրանց զուգընկերները

Աշխատանքային միգրանտների, նրանց զուգընկերների շրջանում` որպես ամենախոցելի խմբի, վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը:

Հհ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից համայնքային ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրվում է խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացվում են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվում է նաև տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հարցաշարով:

Այս խոցելի խմբում լայնածավալ աշխատանքները սկսվել են 2013 թվականից: Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում, ՍՊԻԴ ինֆոսվյազ հիմնադրամի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ջանքերով իրականացվող ծրագրի երկու փուլերի ընթացքում (2013-2018թթ.) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից նշված ծառայությունները տրամադրվել են Հայաստանի 9 մարզի 250-ից ավելի քաղաքային և գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ, կանխարգելման միջոցառումներում ընդգրկվել է ավելի քան 100000 աշխատանքային միգրանտ, միգրանտի զուգընկեր և համայնքի բնակիչ: Ավելի քան 50000 մարդ անցել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն: Հետազոտությունների արդյուքնում ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած բոլոր անձինք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում վերցվել են դիսպանսեր հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրամադրմամբ: Հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ դրական պատասխաններ ունեցողները, տուբերկուլոզի կասկածով այցելուներն ուղղորդվել են մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցը.

Лента

Рекомендуем посмотреть