16-րդ դարի հայկական վիշապագորգի խճանկարը՝ Կարապի լճի մերձակայքում - RadioVan.fm

Онлайн

16-րդ դարի հայկական վիշապագորգի խճանկարը՝ Կարապի լճի մերձակայքում

2017-09-27 19:00 , Культура, Шоу бизнес, 5818

16-րդ դարի հայկական վիշապագորգի խճանկարը՝ Կարապի լճի մերձակայքում

Մայրաքաղաքի Կարապի լճի հարևանությամբ բացվել է հայկական վիշապագորգի գույնզգույն և կիսաթանկարժեք քարերով պատրաստված խճանկարը: Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված վիշապագորգի խճանկարը ներառում է մարմարե, գրանիտե, ազուրիտե և տուֆ-ավազաքարե շուրջ 900 հազար կտոր քար:


Խճանկարում արտացոլված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16-րդ դարի հայկական վիշապագորգը։


««Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը ողջույնի իր խոսքում շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին ընկերության ծրագրերին մշտապես աջակցելու համար՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի այս առաջարկը յուրօրինակ քայլ, ինչպես նաև ևս մեկ հնարավորություն է հայկական մշակութային ժառանգությունը նաև այս կերպ ներկայացնելու համար»,-փոխանցում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:





Лента

Рекомендуем посмотреть