Онлайн

«Լինի հնդիկ, աֆղան, թե եմենցի՝ անհանդուրժողական չպետք է լինենք»․ ՀՀ կառավարության համար կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը՝ սկզբունքային  

2019-05-24 19:33 , Общество, 255

«Լինի հնդիկ, աֆղան, թե եմենցի՝ անհանդուրժողական չպետք է լինենք»․ ՀՀ կառավարության համար կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը՝ սկզբունքային

Հայաստանն այն երկիրն է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի և խղճի ազատությանը. այդ մասին այսօր Երևանում մեկնարկած «Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողով»-ին իր ելույթում շեշտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է։

«Գոնե ես համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Հետևաբար, կրոնի ազատությունը, Աստծուն հավատալու ազատությունը, իմ պատկերացմամբ, առաջին հերթին ամեն մարդու ինքն իրեն հավատալու ազատությունն է»,- ասել է վարչապետը՝ հայտարարելով, որ կառավարության համար սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, պետք է իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն ունենան։

«Ժամանակն է «Ցտեսություն» ասել խորհրդային «պսեվդոգողական» բարքերի հետևանք «քյառթույության» ֆենոմենին»․ «Լինի հնդիկ, աֆղան, եմենցի, թե բանգլադեշցի՝ մենք՝ հայերս, կրոնական հողի վրա չպետք է անհանդուրժողականություն դրսևորենք»,-այս համոզմունքը «Ռադիո Վան»-ի հետ զրույցում հայտնեցին համաժողովի կազմակերպիչ Եվրասիա համագործակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և մասնակիցներից՝ ՄԱԿ Փախստականների գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը։

«Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողով»-Համաժողովը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ (առաջին անգամ անցկացվել է 2017-ի մայիսի 8-ին-խմբ․)՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ իրականացվող «Կայուն բարեփոխումներին ընդառաջ․ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում 2018-2021» ծրագրի շրջանակում։

Ամենամյա համաժողովի նպատակն է հայաստանցի, վրաստանցի և միջազգային գործընկերների շրջանում քննարկումներ ծավալել կրոնի և համոզմունքի ազատության ոլորտում առկա զարգացումների և մարտահրավերների վերաբերյալ։ Այն հարթակ է, որտեղ առանցքային շահագրգիռ կողմերը տարբեր տեսանկյուններից քննարկում են Հայաստանում, Վրաստանում և, առհասարակ, աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության ոլորտի իրավիճակն ու զարգացումներն, ինչպես նաև մշակում են դրա բարելավմանն ուղղված համապատասխան առաջարկներ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть