Онлайн

Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում

2019-05-27 15:35 , Спорт, 169

Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի միջազգային մրցաշարում:

Այսպես, 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ և հաղթել նրան:

2018 դեկտեմբերի հետո սա Ալեքսանյանի առաջին միջազգային մրցաշարն էր: Օլիմպիական չեմպիոնն այս ընթացքում բուժումներ անցավ ԱՄՆ-ում:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Արթուր Շահինյանը և Արմեն Մելիքյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում:

Лента

Рекомендуем посмотреть