«Ադեկվադ»-ները հայտարարում են համանուն կուսակցության ստեղծման մասին - RadioVan.fm

Онлайн

«Ադեկվադ»-ները հայտարարում են համանուն կուսակցության ստեղծման մասին

2019-05-27 19:43 , Политика, 1750

«Ադեկվադ»-ները հայտարարում են համանուն կուսակցության ստեղծման մասին

«Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով»․ այս համոզմամբ վերջին շրջանում իշխանություններին ակտիվորեն քննադատող «Ադեկվադ» նախաձեռնող խումբը հայտարարում է նոր՝ «Ադեկվադ» կուսակցության ստեղծման մասին։

Տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական արտաքին ու ներքին, տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական, իրավական, քաղաքակրթական մարտահրավերների և խնդիրների առջև: Այդ խնդիրներն օրեցօր խորանում են ներկայիս քաղաքական համակարգի և այդ համակարգի առանձին վերցրած գործոնների ու կառույցների հանցավոր անգործության և վերոհիշյալ մարտահրավերներին ադեկվատ արձագանք տալու անկարողության պատճառով:

Այս իրապես համամարդկային առաքելությունը ստանձնելու համար մեզ անհրաժեշտ է կերտել անառիկ ամրոց հանդիսացող ազգային պետություն: Պետություն, որը կկարողանա ապահովել՝

1. մարտունակ բազմաշերտ պաշտպանիչ ենթակառուցվածքներ,

2. դրական ժողովրդագրական դինամիկա,

3. պատշաճ կրթություն իր քաղաքացիների համար,

4. վստահելի դաշնակցային հարաբերություններ այն արտաքին դերակատարների հետ, որոնց հետ մեր պետությունն ունի շահերի բնական ընդհանրություն:

Վերոհիշյալ մարտավարական գերակայություններին հասնելու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել բարեփոխումների լայնածավալ ծրագրեր պետականությանն առնչվող բոլոր ոլորտներում:

Մենք ձեր ձայնն ենք, դուք՝ մեր հենարանը: Միացեք «Ադեկվադ» կուսակցությանը»։

«Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ՝

Ազատ Ադամյան

Արթուր Դանիելյան

Գրիգոր Մինասյան

Լիլիթ Թումանյան

Կոնստանտին Տեր-Նակալյան

Սամվել Թադևոսյան

Առավել մանրամասն՝ կուսակցության Մանիֆեստում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть