Fitch Ratings գործակալությունը Հայաստանի համար հաստատել է վարկանիշ «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ - RadioVan.fm

Онлайн

Fitch Ratings գործակալությունը Հայաստանի համար հաստատել է վարկանիշ «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ

2019-05-27 22:06 , Экономика, финансы, 1647

Fitch Ratings գործակալությունը Հայաստանի համար հաստատել է վարկանիշ «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը Հայաստանի համար հաստատել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշ «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ։

Ինչպես նշվում է գործակալության տեղեկությունում, Հայաստանի վարկանիշները հավասարակշռված են մակրոքաղաքականության հուսալի կառուցվածքով և բնակչության մեկ շնչի եկամուտների ավելի կայուն և պետական կառավարման լավ ցուցանիշներով, մյուս կողմից՝ պետական բարձր պարտքով և լարված հարաբերություններով հարևան որոշ երկրների հետ։

Դրական կանխատեսումը վերաբերում է այն ինստիտուտներին, որոնք նպաստել են մակրոտնտեսական և ֆինանսական կայունությանը քաղաքական փոփոխությունների ժամանակ, աճի ավելի ուժեղ հեռանկարներին նման այլ ցուցանիշների համեմատ և հավատարմությանը պետական պարտքի կրճատման միջնաժամկետ ծրագրին։ Արտաքին խոցելիությունները նորիցի հայտ եկան ընթացիկ գործողությունների հաշվի դեֆիցիտի կտրուկ ավելացմամբ 2018-ին, թեև դա կարող է մասամբ արտացոլել վիճակագրական խնդիրները։

Fitch-ը կանխատեսում է դեֆիցիտի ավելացում մինչև ՀՆԱ-ի 2,3% 2019-ին, ինչը շատ ավելի ցածր է ընթացիկ միջին «B» ցուցանիշից 4,3 %-ով։ Հարկային բարեփոխումների նախատեսված փաթեթը կհանգեցնի եկամուտների կորստի, ինչը կարող է փոխհատուցվել հարկերի վարչարարության վճռական միջոցներով։

Համաձայն Fitch-ի կանխատեսման՝ ընդհանուր պետական պարտքը կնվազի ՀՆԱ 55,5%-ով 2019-ին և 54,5%-ով 2020-ին։

Բարձր ներդրումային ակտիվությունը և մասնավոր սպառումը, որը խթանվում է վարկավորման կայուն աճով, հանգեցրել են տնտեսական աճի 5,2%-ով 2018-ին, չնայած գյուղատնտեսության եւ հանքարդյունահանման ծավալների կրճատմանը։ Գործակալությունը կանխատեսում է իրական ՀՆԱ աճի դանդաղում 2019-ին մինչև 4,6%, և 4,5% 2020-ին։

Դրամական փոխանցումների ավելիցածր ցուցանիշները, հավանաբար, կհանգեցնեն մասնավոր սպառման նվազման, թեեւ հարկային քաղաքականության զսպիչ գործոնները աստիճանաբար անհետանում են։ Օտարերկրյա տնօրինության տակ գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շինարարության պոտենցիալ վերականգնումը ստեղծում է բարձր ռիսկ մեր տնտեսական կանխատեսման համար։

Fitch-ի փորձագետները նշում են, որ նոր վարչակազմը, ըստ երեւույթին, կողմնակից է կառուցվածքային բարեփոխումների իրականացման, ներառյալ պայքարը կոռուպցիայի դեմ, կառավարման և պետական ֆինանսների կառավարման բարելավումը, ինչպես նաև պայքարը մենաշնորհների դեմ։

Նախկին նախագահ Քոչարյանին վերջերս ազատ արձակելը հանգեցրել է լարվածության վարչապետի եւ դատական համակարգի հարաբերություններում և կարող է բերել այն բանին, որ կառավարությունն առաջնահերթ կհամարի դատական համակարգի բարեփոխումը։ Ադրբեջանի հետ վաղեմի հակամարտությունը Ղարաբաղի հարցում պոտենցիալ առումով կարող է սրվել, Հայաստանը նար փակ սահմաններ ունի երկու հարևանների հետ, ասվում է գործակալության տեղեկությունում:

Лента

Рекомендуем посмотреть