Онлайн

Ադրբեջանական հաքերները հրապարակել են 2 հազարից ավելի հայ օգտատերերի գաղտնաբառերը

2019-05-28 13:59 , Общество, 459

Ադրբեջանական հաքերները հրապարակել են 2 հազարից ավելի հայ օգտատերերի գաղտնաբառերը

Այսօր՝ Առաջին Հանրապետության հռչակման օրը, ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել ու հրապարակել են 2 հազարից ավելի հայ օգտատերերի ֆեյսբուքյան լոգին և գաղտնաբառեր։ Այդ մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբառերը հեռացրել եմ, բնականաբար։ Նաև շատ կրկնվողներ էլ կան։ Զահլես գնաց կեսից մաքրելը, սենց էլ կուտվի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը մանրամասնել է․

1.Գտնելու համար Ctrl F եք անում և որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարներ են։

2. Եթե նույն գաղտնաբառը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք։

3. Հիմնականում կտեսնեք mail.ru օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք,պարզապես հիմնականում mail.ru է տարածված Հայաստանում և այդ մարդկանց են որսում։

4. Ու հասկանում եք, որ պետք է շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։

5. Եթե արդեն կոտրել են - ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked և փորձեք վերականգնվել։

6. Նամակներով եկած հղումները մի բացեք, լավ էլի։

Лента

Рекомендуем посмотреть