Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին: Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ»,-մասնավորապես գրել է Շարմազանովը՝ հրապարակելով լուսանկարներ: