«Աշխարհի բոլոր հայերը ցանկանում են Հայաստանը հզոր ու բարեկեցիկ տեսնել»․ Ռոզի Արմենը հյուրընկալվել է ՀՀ նախագահին - RadioVan.fm

Онлайн

«Աշխարհի բոլոր հայերը ցանկանում են Հայաստանը հզոր ու բարեկեցիկ տեսնել»․ Ռոզի Արմենը հյուրընկալվել է ՀՀ նախագահին

2019-05-29 16:44 , Культура, Шоу бизнес, 1290

«Աշխարհի բոլոր հայերը ցանկանում են Հայաստանը հզոր ու բարեկեցիկ տեսնել»․ Ռոզի Արմենը հյուրընկալվել է ՀՀ նախագահին

«Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես մեծ իրադարձություն են դառնում»,-այդ մասին այսօր ասել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին հյուրընկալած ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանը։

Նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերին՝ համակարծիք լինելով, որ թեև մեր ժողովուրդը ճակատագրի բերումով ցրված է ողջ աշխարհում, բայց դա նաև առավելություն է տալիս մեզ՝ համախմբել տարբեր երկրների փորձն ու մեր հավաքական ներուժը՝ հայրենիքի զարգացման համար:

«Հայաստանն ամեն երկրում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ դեսպաններ ունի, քանի որ ամեն հայ նաև իր երկրի ու իր ժողովրդի դեսպանն է: Մենք մի ժողովուրդ ենք և միասին շատ մեծ բաներ կարող ենք անել»,-ասել է նախագահը:

Ռոզի Արմենն իր հերթին նշել է, որ աշխարհի բոլոր հայերը ցանկանում են Հայաստանը հզոր ու բարեկեցիկ տեսնել: Նա պատմել է իր առաջիկա նախագծերի մասին, ինչպես նաև խոսել հայկական արվեստն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու կարևորության մասին:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև նախագահական նստավայրում համերգներ, ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնությանը՝ նշելով, որ այն շարունակական է լինելու, և պատրաստակամություն է հայտնել այդ նախաձեռնության շրջանակում հյուրընկալել սիրված երգչուհուն:

Հիշեցնենք՝ «Հայի սրտով ֆրանսուհի» Ռոզի Արմենը Հայաստանում է իր բեմական գործունեության 60-ամյակին նվիրված մենահամերգի շրջանակում, որը կայացել է մայիսի 25-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть