«Մենք եղել ենք Ղարաբաղում, հիմա գնում ենք Բաքու». «Արսենալի» երկրպագուները Ադրբեջանում երգել են - RadioVan.fm

Онлайн

«Մենք եղել ենք Ղարաբաղում, հիմա գնում ենք Բաքու». «Արսենալի» երկրպագուները Ադրբեջանում երգել են

2019-05-29 18:17 , Спорт, 1827

«Մենք եղել ենք Ղարաբաղում, հիմա գնում ենք Բաքու». «Արսենալի» երկրպագուները Ադրբեջանում երգել են

Այսօր Երևանի ժամանակով 22:55-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը։

Եվրոպա լիգայի եզրափակչում լոնդոնյան երկու թիմերի գավաթի համար պայքարին հետևելու նպատակով տարբեր երկրներից երկրպագուներ են ժամանել Բաքու՝։

«Արսենալ»-ի երկրպագուների յութուբյան էջը՝ ArsenalFanTV-ն, տեսանյութ է հրապարակել, որում ֆուտբոլային ակումբի երկրպագուները Բաքվի փողոցներից մեկում հավաքված երգում են՝ «We’ve been to Qarabag and everywhere, Shagged brasses in Cologne, And now we’re off to Baku, To Bring Europa home!», թարգմանաբար՝ «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր, Քյոլնում լվացել ենք բոլորի ուղեղները և հիմա մենք գնում ենք Բաքու, որ Եվրոպայի գավաթը բերենք տուն»:

Հիշեցնենք, որ այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть