Թուրքիան առաջվա պես հեռանում Է ԵՄ-ից. Եվրահանձնաժողովը փաստում է՝ անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան առաջվա պես հեռանում Է ԵՄ-ից. Եվրահանձնաժողովը փաստում է՝ անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել

2019-05-29 20:22 , Мир, 1069

Թուրքիան առաջվա պես հեռանում Է ԵՄ-ից. Եվրահանձնաժողովը փաստում է՝  անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել

Թուրքիան առաջվա պես հեռանում Է Եվրամիությունից, ինչի կապակցությամբ հանրակցությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Այդ մասին ասված Է ԵՄ-ի ընդլայնման քաղաքականության վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան հաշվետվության մեջ:

«Թուրքիան շարունակում Է հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով օրենքի գերակայության եւ հիմնական իրավունքների բնագավառում եւ թուլացնելով քաղաքական համակարգի հավասարակշռությունը սահմանադրական ուղղման ուժի մեջ մտնելու պատճառով»,-նշել Է Եվրահանձնաժողովը, ընդգծելով, որ «Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, հետեւաբար, փաստորեն փակուղի են մտել»: «Եվ բանակցային գործընթացի հետագա եւ ոչ մի գլուխ չի կարող դիտարկվել բացման կամ փակման համար»,-ասված Է հաշվետվության մեջ:

Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն նշում Է, որ «Թուրքիան ԵՄ-ի հանգուցային գործընկերն Է եւ հանրակցությանն անդամակցելու թեկնածու երկիր»: «Երկխոսությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, շարունակվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական բնագավառներում, այդ թվում՝ միգրացիայի եւ փախստականների աջակցման ոլորտում», - հավելել Է ԵՀ-ն:

Лента

Рекомендуем посмотреть