Մշտապես հիացել եմ հայ ժողովրդով. օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոևան առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում - RadioVan.fm

Онлайн

Մշտապես հիացել եմ հայ ժողովրդով. օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոևան առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում

2019-05-29 23:00 , Культура, Шоу бизнес, 1335

Մշտապես  հիացել եմ հայ ժողովրդով. օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոևան առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում

Հանրահայտ սոպրանո Վերոնիկա Ջիոևան երևանյան մենահամերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) կատարելու է հայտնի օպերային և օպերետային արիաներ, զուգերգեր: Համերգը տեղի կունենա հունիսի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ես չափազանց ուրախ եմ, որ երգելու եմ այս փառահեղ երկրում այս հրաշալի մարդկանց համար: Մշտապես հիացել եմ հայ ժողովրդով: Իմ ստեղծագործական կյանքում հաճախ եմ առնչվել հայ երաժիշտների հետ և, կարծում եմ, որ նրանք հրաշալի, գեղեցիկ ձայներ ունեն»,- մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհին:

Անդրադառնալով համերգային ծրագրին` Ջիոևան շեշտեց, որ կատարելու է Մոցարտի, Վերդիի, Պուչինիի ստեղծագործությունները: Երգչուհու հետ ելույթ է ունենալու երիտասարդ օպերային երգիչ Սերգեյ Ստեփանյանը:

Խոսելով Էդուարդ Թոփչյանի հետ համագործակցության մասին` Ջիոևան նշեց, որ Թոփչյանը խելացի երաժիշտ է: «Ինձ դուր է գալիս նրա ճաշակը: Նա հասկանում է ձայներից ու հրաշալի գիտի իր գործը»,- ընդգծեց սոպրանոն:

Երգչուհին պատմեց, որ իր հայրը հրաշալի ձայն է ունեցել և երազել է, որ դուստրը երգչուհի դառնա:

«Եթե ես ունենայի ընտրելու հնարավորություն, կրկին այս մասնագիտությունը կընտրեի: Հայրս իմ առաջին քննադատն է, նա մշտապես ունկնդրում է իմ ելույթները, հաճախ հուզվում: Նրա կարծիքն ինձ համար շատ կարևոր է»,- խոստովանեց Ջիոևան:

Лента

Рекомендуем посмотреть