Արման Նավասարդյանը ընտրվել է Համազգային թատրոնի տնօրեն - RadioVan.fm

Онлайн

Արման Նավասարդյանը ընտրվել է Համազգային թատրոնի տնօրեն

2019-05-30 15:06 , Культура, Шоу бизнес, 1081

Արման Նավասարդյանը ընտրվել է Համազգային թատրոնի տնօրեն

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: Ընտրությունն անցկացվել է մայիսի 30-ին ՀՀ մշակույթի նախարարությունում:

«Պատասխանել եմ ինձ տրված հիսուն հարցի: Բոլոր ներկաներն ինձ կողմ են քվեարկել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նավասարդյանը:

Նավասարդյանից բացի, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը, սակայն վերջինս տեղեկացրել է, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, և ինքը չի կարող մասնակցել մրցույթին:

Лента

Рекомендуем посмотреть