Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) դիմում է ներկայացրել ԱԺ նախագահությանը մանդատից հրաժավելու մասին:
Եթե նա մեկշաբաթյա ժամկետում հետ չվերցնի դիմումը, ապա կհամարվի, որ պատգամավորը վայր է դրել մանդատը: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նախկինում Նարինե Թուխիկյանը զբաղեցնում էր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը:
Լուսանկարը՝ Sputnik-ի